Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք կա![]() 10 սեպտեմբերի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի (Covid-19) 6 նոր դեպք է հաստատվել, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 323 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 97 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 12,599 փորձանմուշի հետազոտություն: Արցախի պարետ և տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ երկիր ելումուտքի սահմանափակումները հանվել են։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |