Պայթյունից մեկ ամիս անց Բեյրութում խոշոր հրդեհ է![]() 10 սեպտեմբերի 2020 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Բեյրութի՝ օգոստոսի 4-ի պայթյունից շարքից դուրս եկած նավահանգստի տարածքում կրկին խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին պարզ է դառնում օգտատերերի թվիթերյան գրառումներից և հրապարակած տեսանյութերից։ Տեսանյութերում երևում են հրշեջներ, որոնք փորձում են մարել կրակը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև բանակի ուղղաթիռներ։ CNBC-ի փոխանցմամբ՝ Լիբանանի զինված ուժերը հայտնել են, որ հրդեհը բռնկվել է պահեստում, որտեղ նավթ և անվադողեր են պահվում։ Հրդեհի պատճառը հայտնի չէ։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուններ են եղել։ Մոտ 200 հոգի մահացել է: Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է նաև հայկական թաղամասը։ Պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Photo: Wael Hamzeh/EPA ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |