Սեպտեմբերի 11-ից 19 տարի է անցել. Թրամփն ու Բայդենը կհարգեն զոհերի հիշատակը![]() 11 սեպտեմբերի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին նշվում է 2001թ․ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության տարելիցը, որի ժամանակ 2977 մարդ զոհվեց։ Այդ աղետը համարվում է ամենամեծ ահաբեկչությունը զոհերի քանակով։ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը և առաջիկա նախագահական ընտրություններում նրա մրցակից Ջո Բայդենը կմասնակցեն հիշատակի արարողությանը Փենսիլվանիա նահանգում, գրում է BBC-ն։ Այնտեղ է կործանվել իսլամիստների գրաված ինքնաթիռներից մեկը։ Այս անգամ ավանդական միջոցառումը տեղի կունենա սոցիալական հեռավորության պահպանմամբ։ Ահաբեկչական գործողությունը կազմակերպել էր «Ալ Քաիդան» խմբավորումը։ Ահաբեկիչները բաժանվել էին չորս խմբի և առևանգել մարդատար 4 ինքնաթիռ։ Յուրաքանչյուր խմբում կար առնվազն մեկ անդամ, որն օդաչու էր։ Ահաբեկիչները երկու ինքնաթիռ մխրճել են Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակում, որը տեղակայված էր Նյու Յորք քաղաքում: Աղետի հետևանքով, աշտարակը փլուզվել էր և հրդեհ բռնկվել: Երրորդ ինքնաթիռը (չվերթ 77 American Airlines) ուղղվել էր դեպի Պենտագոնի շենքը Վաշինգտոնում: Չորրորդ օդանավի ուղևորները և անձնակազմի անդամները փորձել էին կանխել ահաբեկիչներին, ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել էր Փենսիլվանիայում: Մահացածների մեծ մասը քաղաքացիական անձինք էին։ Բացի ԱՀԿ երկու 110-հարկանի աշտարակների փլուզումից՝ լուրջ վնասվել կամ ավերվել էին ԱՀԿ այլ շինություններ, Պենտագոնի մի թևը վնասվել էր պայթյունից և կրակից, շինության մի մասը՝ փլուզվել։ Համաձայն 9/11 հանձնախմբի եզրակացությունների՝ մոտավորապես 16,000 մարդ գտնվում էր ԱՀԿ աշտարակներում՝ ինքնաթիռների բախման կետից ներքև: Նրանց մեծամասնությունը ողջ է մնացել, քանի որ տարհանվել էին շենքերի փլուզումից առաջ։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից մոտավորապես մեկ ամիս անց ԱՄՆ-ն հավաքագրել էր և գլխավորել միջազգային ուժերի կոալիցիա, որի նպատակն էր Աֆղանստանում թալիբների վարչակարգի տապալումը, որի տարածքում տեղակայված էր «Ալ-Քաիդան»: Պակիստանյան իշխանությունները որոշում էին ընդունել օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ին և թալիբանի դեմ պայքարին՝ կոալիցիային տրամադրելով իրենց ռազմական ավիաբազաները: Բացի այդ, Պակիստանում ձերբակալվել էր «Ալ-Քաիդայի» ենթադրյալ մոտավորապես 600 անդամ, որոնք հետագայում հանձնվել էին ԱՄՆ-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |