Երեւանում նախատեսվում է սգո հանրահավաք անցկացնել` նվիրված մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին11 փետրվարի 2009 - 23:16 AMT PanARMENIAN.Net - Օրվա հիմնական ներքաղաքական իրադարձություններըՓետրվարի 28-ին, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ Գրիգոր Լուսավորչի պողոտայում նախատեսվում է անցկացնել սգո հանրահավաք` նվիրված 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքերով, հանրահավաքը կանցկացվի անկախ իշխանությունների թույլտվությունից: Ենթադրվում է, որ հանրահավաքին կմասնակցի շուրջ 4 հազար հոգի, որոնք ի հիշատակ զոհերի սեւ ժապավեններով կապված մոմեր կվառեն: * Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) եւս տեղեկացրել է քաղաքապետարանին մարտի 1-ին նախատեսվող հանրահավաքի մասին: Քաղաքապետարանից պատասխան դեռեւս չի ստացվել: * Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմում նշանակումների մասին: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշանակվել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ` ազատվելով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Գնդապետ Ալբերտ Մարդոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից: Գեներալ-մայոր Ոստանիկ Ադոյանը նշանակվել է ինժեներային զորքերի պետ-վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ինժեներային զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից: : Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին նշանավել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետի պաշտոնից: Գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի վարչության պետի պաշտոնից: Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը նշանակվել էայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոնից: Գնդապետ Արտակ Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: * «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Վարդան Բոստանջյանը կտրականապես հերքել է լուրերն այն մասին, որ կուսակցությունը մտադիր է անվստահություն հայտնել կառավարությանը: Նա հայտարարել է այդ մասին, մեկնաբանելով լուրերն այն մասին, որ կուսակցությունը մտադիր է անվստահություն հայտնել գործող կառավարությանը եւ առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Ըստ պատգամավորի, կուսակցությունը սատարում է կառավարության գործողություններին եւ մտադիր չէ նրան անվստահություն հայտնել: * «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը բարձր է գնահատել իշխող կոալիցիայի գործունեությունը անցած տարում: Ընդ որում նա հայտարարել է, որ «Օրինաց երկրի» եւ կոալիցիայի մյուս կուսակցությունների` Դաշնակցության , «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀՀԿ-ի միջեւ տարաձայնություններ չկան: Հ.Մարգարյանը նշել է նաեւ, որ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը չի պատրաստվում հեռանալ Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |