Ուսուցիչների և աշակերտների տրանսպորտից օգտվելու փոխհատուցման կարգը կլրամշակվի![]() 25 սեպտեմբերի 2020 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Հանրային քննարկման է ներկայացվել մանկավարժներին և աշակերտների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման լրամշակված կարգի նախագիծը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նախագծով առաջարկվում են մի շարք փոփոխություններ. - երեխաների տրանսպորտային ծառայությունները փոխհատուցել՝ անկախ հեռավորությունից, եթե երեխան իր փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ. մակարդակի ծրագրի բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում է այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում: -Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար ավելացնել՝ նախկին 15,000-ի փոխարեն դարձնելով 20,200 դրամ: - հստակեցնել շահառուների շրջանակը՝ նշելով, օրինակ, զինղեկներին, որոնց մասով հաճախ թյուրընկալումներ էին լինում, հստակեցված է, որ 2022-ից կարգը կգործի նաև ուսուցչի օգնականների և հատուկ մանկավարժների համար: -0.5-ից ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չտարածել ոչ միայն ՀՀ կառավարության 2014թ․ N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի դպրոցների ուսուցիչների վրա, այլ նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա: - Լուծում է առաջարկվել այն դեպքերի համար, երբ չկա միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղի և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայությունների ց օգտվող երեխաների և ուսուցիչների թիվը փոքր է չորսից, այսինքն ենթադրվում է, որ արդյունավետ չի լինի նաև միավորվել, համատեղ օգտվել, օրինակ, մեկ տաքսուց, այս դեպքում վերջիններիս տրամադրվող փոխհատուցման չափը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) կկազմի նվազագույնը 1000 դրամ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |