Փամբուխչյանն ԱԻ փոխնախարար է նշանակվել![]() 25 սեպտեմբերի 2020 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանն արտակարգ իրավիճակների փոխնախարար է նշանակվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը ստորագրել է սեպտեմբերի 24-ին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ։ «2 տարի ԱԺ-ում գտնվելով ես իմ մեջ որոշել եմ, որ ավելի արդյունավետ կարող եմ գործունեություն ծավալել գործադիրում։ Քաղաքական թիմը դրան հավանություն է տվել»,- ավելի վաղ ասել էր նա։ Փամբուխչյանը մանդատը վայր դնելու դիմում ներկայացրել էր սեպտեմբերի 17-ին։ Մինչ պատգամավոր դառնալը նա աշխատել է որպես տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |