Covid-19-ի նոր դեպքերի ռեկորդային աճ՝ Բրիտանիայում և Ֆրանսիայում![]() 25 սեպտեմբերի 2020 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Ֆրանսիայում, սեպտեմբերի 24-ին կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։ Մեծ Բրիտանիայում 6634 նոր դեպք է գրանցվել, ինչը գրեթե 500-ով ավելի է նախորդ օրվա ցուցանիշից։ Պաշտոնապես սա մեկ օրում վարակի աճի ամենամեծ ցուցանիշն է երկրում համավարակի բռնկումից ի վեր, գրում է BBC-ն։ Սակայն, փորաձգետներից ոմանք նշում են, որ գարնան սկզբի թվերը չէին արտացոլում իրական պատկերը, քանի որ թեստավորման հնարավորությունները խիստ սահմանափակ էին։ «Դրական թեստերի քանակն աճում է տարիքային բոլոր խմբերում, հիվանդների մեծ աճ կա հիվանդանոցներում և վերակենդանացման բաժանմունքներում»,- ասել է Անգլիայի Հանրային առողջապահության ծառայության տնօրեն Իվոն Դոյլը։ Ֆրանսիայում Covid-19-ի ավելի քան 16,000 նոր դեպք է գրանցվել։ Վարչապետ Ժան Կաստեքսը զգուշացրել է, որ եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, համաճարակաբանական իրավիճակը երկրում կվերադառնա մարտի ցուցանիշներին։ «Սա ավրալային վիճակ է»,- ասել է նա։ Եվրոպայում կորոնավիրուսի պանդեմիայի 2-րդ ալիք է սկսվել։ Երկրներից շատերի կառավարությունները դեռևս վերադառնում են սահմանափակման համեմատաբար մեղմ միջոցների, հիմնականում՝ չգնալով խիստ լոքդաունի, ինչպիսին մարտին էր։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |