Դանակահարություն Երևանում՝ աշակերտների միջև․ Վիրավորի կյանքի համար պայքարում են![]() 25 սեպտեմբերի 2020 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին դանակահարություն է եղել Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտների միջև, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել «Արաբկիր» բժշկական կենտրոնից, ուր տեղափոխվել է Կենտրոնի բնակիչ, 15-ամյա Դավիթ Մ-ն է: Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը` ժամը 13։30-ի սահմաններում դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ Դավիթ Մ-ին վնասվածքները պատճառել է նրա համադասարանցի, 15-ամյա Էրիկ Յ-ն։ Վերջինս ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կատարվածի մասին տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել նաև հանցագործության գործիքը։ Վիրավոր տղան հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի միջին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի, հետույքի ձախ մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |