Ադրբեջանն առգրավում է հայկական ազգանունով ծանրոցները Վրաստանի հետ սահմանին![]() 25 սեպտեմբերի 2020 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Վրացական «Գզավնիլի» լոգիստիկ ընկերությունն իր հաճախորդներին խորհուրդ է տվել ծանրոցներ պատվիրելիս չօգտագործել հայկական ազգանուններ։ Ըստ ընկերության հայտարարության՝ Ադրբեջանի մաքսային ծառայությունները, իրենց նոր կանոնների համաձայն, կարող են առգրավել դրանք, փոխանցում է OC Media-ն։ «Ադրբեջանում օրենք է ընդունվել, որով թույլատրվում է առգրավել հայակական ազգանուններով բոլոր ծանրոցները։ Սեպտեմբերի 3-4-ին ստացված ծանրոցները լրացուցիչ ստուգման են ենթակա։ Այդ պատճառով, խնդրում ենք ներողամիտ լինել ուշացումների համար»,- հայտարարել են ընկերությունից՝ հորդորելով ապագայում հաշվի առնել այդ հանգամանքն ու ոչինչ չգնել հայկական ազգանունով։ «Գզավնիլին» հնարավորություն է տալիս հաճախորդներին Կանադայից և ԱՄՆ-ից ծանրոցներ ուղարկել Վրաստան, համացանցով գնումներ կատարել ամբողջ աշխարհից ու ստանալ դրանք ընկերության միջոցով։ Վրացական ընկերության հետ կապված միջադեպը միակը չէ․ Ադրբեջանը բազմիցս արգելել է հայկական ազգանունով մարդկանց մուտքն իր տարածք։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |