Ջաբարով. Պետք է անհապաղ դադարեցնել մարտերը և անցնել բանակցությունների![]() 27 սեպտեմբերի 2020 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Արցախյան հակամարտության կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն մարտական գործողություններն ու անցնեն բանակցությունների։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնությունների խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը: ԵԱՀԿ-ն արդեն տեղեկացվել է իրադարձությունների մասին: «Վեստիի» փոխանցմամբ՝ Ջաբարովը հիշեցրել է, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույց կա` ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ավելի վաղ մարտական գործողությունները դադարեցնելու կոչ էր արել նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ, 15 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։ ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |