Փաշինյան․ Արցախի ճանաչման հարցն օրակարգում կա, լրջորեն կքննարկվի![]() 27 սեպտեմբերի 2020 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը քննարկում է բոլոր հնարավոր սցենարներն Արցախի ճանաչման հարցի վերաբերյալ, այն օրակարգում է, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ հատուկ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանի հարցին պատասխանելիս։ Վերջինիս հարցը վերաբերում էր նրան, որ ՀՀ-ն չէր ճանաչում Արցախի անկախությունը լայնածավալ պատերազմից խուսափելու համար․ այժմ լայնամասշտաբ պատերազմը սկսել է՝ արդյո՞ք այդ հարցը լինելու է օրակարգում։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ հարցն օրակարգում էղել է և կա, իսկ կգնա Հայաստանն այդ քայլին, թե՝ ոչ, կախված պետք է լրջորեն քննարկվի։ «Գործնականում հիմա գուցե հանրային քննարկումներ սկսվեն: Մենք քննարկում ենք հնարավոր բոլոր սցենարները, մեծ հաշվով, դուք ձևակերպեցիք հարցերի շրջանակը»: Մարուքյանը հիշեցրել է, որ 2016-ին Ապրիլյան պատերազմից հետո Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի գաղափար էր առաջացել, որն այդպես էլ չիրագործվեց. «Մեր զինանոցում մնացել էր Արցախի ճանաչման հարցը: Մենք ինչ-որ ունեինք կորցնելու, հիմա մեծ հաշվով դրա մեջ ենք: Այո, ես կոչ եմ անում Հայաստանում լայն քննարկումներ սկսել Արցախի ճանաչման հարցի և դրա հետագա լուծման առումով»: Փաշինյանը նշել է, որ նույնը վերաբերում է նաև Ստեփանակերտի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |