Հովհաննիսյան․ Ադրբեջանը մոտ 200 զոհ ունի, կորցրել է մոտ 30 զրահատեխնիկա ու 20 ԱԹՍ![]() 27 սեպտեմբերի 2020 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններում մարտական գործողությունները շարունակվում են, ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել է մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ, հայտարարել է տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։ «Հայկական կողմից մոտ 100 վիրավորից 10-ը տեղափոխվել է Երևան, ստացել համապատասխան բուժօգնություն։ Մյուսների վիճակն ավելի թեթև է, իրավիճակը նույնն է մնում»,- հայտարարել է Հովհաննիսյանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Նախնական տվյալներով՝ Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |