Մակրոն․ Լարվածության հետագա խորացումն անթույլատրելի է![]() 27 սեպտեմբերի 2020 - 22:21 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել լարվածության հետագա խորացումը: ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ նման կարխիք է նա հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում։ Մակրոնն անհրաժեշտ է համարել ձեռնարկել բոլոր միջոցները ռազմական գործողությունները դադարեցնելու և լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ: Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու համար: ՀՀ վարչապետը, իր հերթին, հայտնել է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Նա խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և դրա հետագա սրմամբ: Մասնավորպես ընդգծվել է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների Հայաստանի Հանրապետության հետ պետական սահմանի ուղղությամբ ևս ռազմական գործողություններ սկսելու համար: ՀՀ վարչապետը զրուցակցի ուշադրությունն առանձնակի հրավիրել է Թուրքիայի խիստ կողմնակալ և ագրեսիվ դիրքորոշման և այդ երկրի հնարավոր միջամտությունը կասեցնելու անհրաժեշտության վրա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |