Արցախի նախագահ․ Թուրքական F16 կործանիչներն են օգտագործվում![]() 27 սեպտեմբերի 2020 - 22:46 AMT PanARMENIAN.Net - Արցախի հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, այդ երկրից ոչ միայն անօդաչու սարքեր ու ինքնաթիռներ կա, այլև զորամիավորումներ և զինվորականներ, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմում վարձկաններ ու այլ երկրներից կամավորականներ էլ կան։ Ըստ Արցախի ղեկավարի՝ զորավարժությունների պատրվակով Ադրբեջանում գտնվող թուրքական F16 կործանիչներն օգտագործվում են սեպտեմբերի 27-ի առավոտից սկսած։ «Արցախը կռվում է՝ օգտագործելով միայն Պաշտպանության բանակի ուժերը, իհարկե կլինեն կամավորներ միայն ՀՀ-ից»,-հայտարարելէ նա՝ հավելելով, որ ՊԲ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը։ Հարությունյանի խոսքով՝ հակառակորդը տասնյակներով զինտեխնիկա է կորցրել, ըստ որոշ տեղեկությունների՝ դրանց թվում են նաև թուրքական ինքնաթիռն ու ԱԹՍ-ները։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Նախնական տվյալներով՝ Արցախի ՊԲ-ում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |