Հովհաննիսյան․ Արցախում մոտ 200 վիրավոր ունենք![]() 28 սեպտեմբերի 2020 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Արցախում հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր, կորուստների մասին լրացուցիչ տեղեկություններն անընդհատ ճշտվում են, հայտարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ վիրավորների մի մասը Երևան է տեղափոխվել, նրանք գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության ներքո՝ տարբեր զինհոսպիտալներում ու քաղաքացիական հիվանդանոցներում։ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ շփման գծի ամբողջ երկայնքով ու հատկապես հյուսիսային և հարավային ուղղությամբ սեպտեմբերի լույս 28-ի գիշերը մարտեր են ընթացել, հայկական կողմը դիրքեր է հետ բերել, ադրբեջանցիները հրատենային հարձակում են սկսել, մարտերն ընթանում են նաև այս պահին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 31 զոհ կա: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |