Մակրոնը զանգահարել է Պուտինին․ Քննարկել են իրավիճակն Արցախում![]() 1 հոկտեմբերի 2020 - 09:22 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Նախագահները «մանրամասն քննարկել են իրավիճակի կտրուկ սրումը ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչպես նաև մտահոգություն են հայտնել շարունակվող մարտական գործողությունների վերաբերյալ», գրում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Մակրոնը հակամարտող կողմերին կրակի շուտափույթ և ամբողջական դադարեցման և լարվածության թուլացման կոչ են արել։ «Նշվել է, որ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորումն այլընտրանք չունի։ Այդ համատեքստում քննարկվել են փոխգործակցության կոնկրետ պարամետրերը, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Մակրոնը վտանգավոր և չմտածված էր որակել Թուրքիայի քաղաքական հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:Նա նշել էր, որ Ֆրանսիան չափազանց մտահագոված է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով։ «Մենք դա թույլ չենք տա։ Ես հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին՝ Ֆրանսիան կատարելու է իր դերը»,-ասել էր նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |