ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի Արցախում իրավիճակը![]() 1 հոկտեմբերի 2020 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում մեկնարկող երկօրյա արտապլանային գագաթնաժողովում կքննարկեն նաև հակամարտության սրումը Լեռնային Ղարաբաղում։ Գագաթնաժողովի առաջին օրը քննարկվելու է լարված իրավիճակը Միջերկրական ծովում և այդ համատեքստում Թուրքիայի հետ հարաբերությունները, գրում է ՏԱՍՍ-ը։ Նախատեսվում է քննարկել նաև ճգնաժամը Բելառուսում և Մինսկի դեմ պատժամիջոցների հարցը, ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու թունավորման հետ կապված միջադեպը։ Թեև առաջիկա գագաթնաժողովն առցանց չէ, առկա է ընթանում, լրագրողներին նախկինի պես թույլ չեն տալիս մուտք գործել Եվրախորհրդի շենք՝ պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |