Մարտունիում «Դոժդի» լրագրողը և այլ լրագրողներ նույնպես կրակի տակ են ընկել![]() 1 հոկտեմբերի 2020 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Դոժդի» գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այլ միջազգային լրագրողների հետ Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական կողմի կրակի տակ է ընկել։ Այս մասին հայտնում է լրատվամիջոցը՝ նշելով, որ լրագրողը չի տուժել և հիմա ապաստարանում է։ Ելովսկու հետ այլ օտարերկրյա լրագրողներ են եղել, այդ թվում՝ Լիբանանից, լրագրողները տարբեր մեքենաներով են եղել։ Լրագրողներին ցույց են տրվել սեպտեմբերի 27-ին և 28-ին հրետակոծված տները, այնուհետև նրանք կանգնել են քաղաքի կենտրոնում՝ հետագա անելիքները որոշելու նպատակով, և այդ պահին տասնյակ մետրից լսել են պայթյունների ձայներ։ Լրագրողները վազել և պատսպարվել են մոտակա նկուղում։ Եվլովսկին հայտնել է, որ վիրավորված ֆրանսիական Le Monde-ի լրագրողները եղել են այլ մեքենայում։ Նրա խոսքով՝ քաղաքի կենտրոնում, որտեղ կանգնած էին լրագրողները, եղել են նաև խաղաղ բնակիչներ: Ավելի վաղ ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնեցին, որ Մարտունիում ադրբեջանական հրետակոծության տակ է ընկել լրագրողների խումբ, Le Monde-ի երկու լրագրող վիրավորվել է և տեղափոխվում է հիվանդանոց։ Վիրավորվել է նաև հայկական «ԱրմենիաTV-ի» օպերատորը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |