ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն կոչ են արել ՀՀ-ին ու Ադրբեջանին առանց նախապայմանի վերսկսել բանակցությունները![]() 1 հոկտեմբերի 2020 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։ Եռակողմ հայտարարությամբ խստորեն դատապարտվում է բռնության սաստկացումը շփման գծում, հայտնում են Կրեմլից։ «Մենք ողբում ենք զոհվածների համար և ցավակցություն հայտնում սպանվածների և վիրավորների ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտակն գործողություննրը մասնակից կողմերի զինված ուժերի միջև։ Նաև կոչ ենք անում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարությանը անհապաղ պարտավորություն ստանձնել՝ առանց նախապայմանների և բարեխղճորեն վերսկսելու բանակցությունները կարգավորման բովանդակության շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |