Մակրոն․ Ֆրանսիան անում է ամենը վիրավոր լրագրողներին Ղարաբաղից տեղափոխելու համար![]() 1 հոկտեմբերի 2020 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ամեն ինչ անում են Արցախի Մարտունի քաղաքում վիրավորված լրագրողներին հնարավորինս շուտ Ղարաբաղից տեղափոխելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։ Ֆրանսիան ինքնաթիռ է ուղարկելու։ «Սանիտարական ինքնաթիռը պատրաստ է թռիչքի։ Ամեն ինչ անում ենք, որ վիրավորների վիճակը տեղում կայունացվի մինչև տարհանումը»,-ասել է Մակրոնը Բրյուսելում, որտեղ մասնակցում է ԵՄ գագաթնաժողովին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մարտունիում Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորված ֆրանսիական Le Monde-ի թղթակից Ալան Կավալի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում: Նա վիրավորվել էր Մարտունու քաղաքապետարանի շենքում: Ֆրանսիական պարբերականից 2 լրագորղ է վիրավորվել ադրբեջանցիների կրակի հետևանքով։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |