Մակրոն․ Իսլամիստները թուրքական Ղազիանտեպից Ղարաբաղ են գնում![]() 1 հոկտեմբերի 2020 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «հստակ տեղեկատվություն» ունեն, որ սիրիացի գրոհայինները Թուրքիայից մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին։ Մակրոնն այդ մասին հայտարարել է Բրյուսելում, որտեղ ընթանում է ԵՄ գագաթնաժողովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք հստակ տեղեկություններ ունենք, որ սիրիացի գրոհայիները լքել են մարտի դաշտը թուրքական Ղազիանտեպում՝ միանալու համար Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին։ Սա շատ լուրջ է։ Առաջիկա ժամերին քննարկելու ենք դա գագաթնաժողովում»,- ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |