ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին՝ Աֆղանստանին կառույցում դիտորդի կարգավիճակից զրկելու![]() 1 հոկտեմբերի 2020 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին կառույցի դիտորդի կարգավիճակից զրկելու համար։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Դիմելու պատճառն Աֆղանստանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարություններն են։ ՀԱՊԿ-ում Աֆղանստանը դիտորդ է դարձել 2013-ին։ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու, այն դադարեցնելու իրավունքը գերագույն մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդինն է, որոշումը կայացվում է կոնսեսուսով։ Դիտորդներն այն պետություններն ու կազմակերպություններն են, որոնք «հետաքրքրված են» կառույցի իրավական բազայի և գործունեության փորձի ուսումնասիրմամբ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ռազմական գործողություններին ներգրավված է նաև Թուրքիան, այդ թվում՝ իր հարվածային թուրքական անօդաչու սարքերով և կործանիչներով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |