«Դոժդը» հրապարակել է Արցախում լրագրողների՝ կրակի տակ ընկնելու կադրերը![]() 1 հոկտեմբերի 2020 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Դոժդ» լրատվամիջոցը, որի լրագրող Դմիտրի Ելովսկին Արցախի Մարտունի քաղաքում ընկել էր ադրբեջանական կրակի տակ, հրապարակել է հրետակոծության պահին արված կադրերը։ Նա հարցազրույց անելիս է եղել բնակիչներից մեկի հետ, երբ եղել է պայթյունը, կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում և մտնում մոտակա նկուղը, շենքի ապակիները փշրվում են։ Ելովսկին չի տուժել։ Ավելի վաղ ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնել էին, որ Մարտունիում ադրբեջանական հրետակոծության տակ է ընկել լրագրողների խումբ, Le Monde-ի երկու լրագրող, հայկական «ԱրմենիաTV-ի» մեկ օպերատոր և 24news կայքի մեկ լրագրող վիրավորվել են։ Բժիշկները պայքարում են վիրավոր ֆրանսիացիներից մեկի կյանքի համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |