Լավրովն ու Չավուշօղլուն կողմ են Արցախում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը![]() 1 հոկտեմբերի 2020 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով ու նրա թուրք պաշտոնակից Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել ու կողմ արտահայտվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, փոխանցում են ՌԴ ԱԳՆ-ից: Նախարարները շեշտել են, որ այլ տարածաշրջաններից զինված խմբավորումների ներգրավվածությունն անթույլատրելի է ԼՂ հակամարտությունում։ Նրանք նշել են, թե ծայրահեղ հավասարակշռված քայլեր են պետք՝ Բաքվին ու Երևանին քաղաքական և դիվանագիտական աջակցություն հատկացնելու առումով: Ռուսական կողմն ուշադրություն է դարձրել ջանքերին, որոնք գործադրվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի էր համարել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է հրադադարի հասնել Լեռնային Ղարաբաղում։ Նա ասել էր, թե Թուրքիան «կշարունակի սատարել Ադրբեջանին «երկու պետություն՝ մեկ ազգ» սկզբունքի հիման վրա»։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |