ԱԳՆ․ Իսրայելում ՀՀ դեսպանին հետ կկանչեն խորհրդակցության համար![]() 1 հոկտեմբերի 2020 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նշել է, որ Հայաստանի համար անընդունելի է Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը։ «Դա ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ ագրեսիա է իրականացնում Հայաստանի ու Արցախի դեմ», - ասել է նա` պատասխանելով իսրայելական կողմի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու հարցին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |