ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին խուսափել Երևանից հարավ, Սևանա լճից արևելք, Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից դեպի արևելք և մինչև Տավուշի մարզի Վրաստանի հետ սահմանը:
Դեսպանատունը կոչ է արել չուղևորվել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:
Նաև հանձնարարել է իր աշխատակիցներին և իրենց ընտանիքների անդամներին չճամփորդել Երևանից դուրս։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։