Սինանյան. Պոլսում ահաբեկում են տեղի հայերին

Սինանյան. Պոլսում ահաբեկում են տեղի հայերին

PanARMENIAN.Net - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Կոստանդնուպոլսում ահաբեկում են տեղաբնակ հայերին։

«Իսկ թուրքը մնում է թուրք: Հիմա էլ այսպես շրջում են Պոլսի հայկական թաղամասերով և ահաբեկում մեր անպաշտպան հայրենակիցներին»,- ասվում է գրառման մեջ:

Սինանյանը նաև տեսանյութ է հրապարակել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---