3 հոկտեմբերի 2020 - 18:39 AMT
ՊԲ․ Հակառակորդի ևս մեկ ուղղաթիռ ենք խոցել

Հոկտեմբերի 3-ին՝ 15:50-ի սահմանում, պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։