Արցախի ԱԳՆ․ Ադրբեջանական բանակը թիրախավորում է լրագրողներին![]() 4 հոկտեմբերի 2020 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակը թիրախավորում է տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Ըստ ունեցած տվյալների՝ Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, որոնց առաջադրանք է տրված հետևել լրագրողների շարժին, թիրախավորել և հնարավորինս շատ վնաս հասցնել մարտական գործողությունները լուսաբանող լրագրողներին։ Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակվող տեսանյութերով և ուղիղ եթերներով»,-ասվում է հայտարարության մեջ։ Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ շեշտվում է, որ տեղում աշխատող լրագրողներն ունեն համապատասխան PRESS տարբերանշաններով վերնազգեստ, իսկ նրանց տեղափոխող մեքենաներին ամրացված է նույն նշանը։ Ավելին՝ լրագրողները թիրախավորվել են այն ժամանակ, երբ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում էին քաղաքացիական բնակավայրերում, այլ ոչ թե մարտական գործողությունների թեժ կետերում։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ լրագրողների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը և կյանքին իրական ուղիղ սպառնալիքը՝ որոշում է կայացվել վերջիններիս ժամանակավոր տեղափոխել տեղեկատվական նոր կենտրոն, որը գտնվում է Արցախի տարածքում՝ ապահով վայրում»,-ասվում է հայտարարության մեջ: Հոկտեմբերի 1-ին Մարտունիում հրետակոծություններից վիրավորվել էին տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։Հրետակոծությունից վիրավորվել էր 4 լրագրող, որից 2-ը՝ ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներ։ Ֆրանսիացի լրագրողներից մեկի վիճակը ծանր էր, սակայն արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ Ստեփանակերտում վիրահատվելուց հետո, նա տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ հետո տարհանվել Ֆրանսիա։ Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 1-ին Արցախում թիրախավորել են նաև Agence France Press գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան։ Միջազգային և տեղական տասնյակ լրագրողների Մարտակերտ տեղափոխող մեքենան հրետակոծվել է հակառակորդի կողմից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |