5 հոկտեմբերի 2020 - 16:27 AMT
«1000 դրամի» հիմնադրամին փոխանցվել է $1․2 մլն

Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մեկնարկից ի վեր հոկտեմբերի 5-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին («1000 դրամի» հիմնադրամ) փոխանցվել է մոտ 1,200,000 դոլար։

Նվիրաբերությունները կատարվել են ավելի քան 50 երկրից։ Դրանց ընդհանուր քանակը 3294 է։

Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում նվիրաբերությունների համար և վստահեցնում, որ յուրաքանչյուր լումա հասնում է զինվորին ու իր ընտանիքին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։