Արմեն Սարգսյանը` ԱՄՆ դեսպանին․ Գործողություններին Թուրքիայի մասնակցության անվերապահ դադարեցումն անհարժեշտ է![]() 5 հոկտեմբերի 2020 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանն անդրադառնալով Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը, մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ: Նախագահ Սարգսյանն իրավիճակի կարգավորման տեսանկյունից անհրաժեշտ է համարել ծավալվող գործողություններին Թուրքիայի մասնակցության անվերապահ դադարեցումը, այդ հարցում ընդգծել միջազգային հանրության կարևոր դերը: Հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների վերջին համատեղ հայտարարության կարևորությունը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպել է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը և ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունն ադրբեջանական կողմին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |