Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է եղել![]() 5 հոկտեմբերի 2020 - 23:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով: ՌԴ նախագահը նշել է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: «Վլադիմիր Պուտինը կրկին նշել է ռազմական գործողությունների հրատապ դադարեցման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ Փաշինյանի մամուլի ծառայության՝ կողմերը շարունակել են ռազմական գործողություններում զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրվել են՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ, որը, դժբախտաբար, հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի: Սեպտեմբերի 27-ից՝ Արցախում հակառակորդի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկզբից ի վեր սա ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի չորրորդ հեռախոսազրույցն է: Հակառակորդի կողմից՝ Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելու արդյունքում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |