ԱԳՆ․ ԵԱՀԿ ՄԽ երկրների ԱԳՆ-ների հայտարարությունից հետո Ադրբեջանը մարտադաշտ է նետում ռեզերվային ուժեր![]() 6 հոկտեմբերի 2020 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով շփման գծի հարավում հակառակորդի սկսկած լայնամասշտաբ գրոհին, հայտարարել է, որ հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ «Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 6-ի կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը՝ մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարարի Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։ Արցախի ՊԲ կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը հետ շպրտելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |