Լեհաստանը ողջունում է Հայաստանի ձեռնարկած միջոցներն` ուղղված Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը18 փետրվարի 2009 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Վարշավայում ընթացող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցի շրջանակներում նրան ընդունել է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին: Վկայակոչելով հայ-լեհական ընդհանությունները, նախագահ Կաչինսկին ասաց, որ երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը գալիս է դարերի խորքից եւ դա լավ հիմք է հանդիսանում երկու պետությունների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Նախագահ Կաչինսկին ու նախարար Նալբանդյանը քննարկեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրները: Էդվարդ Նալբանդյանը Լեխ Կաչինսկուն ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, զրուցակիցները քննարկեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս ենթատեքստում նախագահ Կաչինսկին ողջունեց հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանի նախաձեռնած քայլերը: Լեհաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով 2008թ. օգոստոսին Հարավային Օսեթիայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Վրաստանից Լեհաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձի հարցում աջակցության համար: Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի հուշարձանին: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |