9 հոկտեմբերի 2020 - 10:59 AMT
Բաքուն կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտի քաղօբյեկտները

Բաքուն կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտները։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին: Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր»,-իր հերթին հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։