Կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով․ Լավրովը և Մնացականյանը՝ Թուրքիայի նկրտումների մասին

Կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով․ Լավրովը և Մնացականյանը՝ Թուրքիայի նկրտումների մասին

PanARMENIAN.Net - Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է կայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և ձևաչափով։ Այս մասին հայտարարել են ՀՀ և Ռուսաստանի և արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Թուրքիայի՝ հակամարտության կարգավորման գործընթացին ավելի ակտիվ մասնակցություն ունենալու վերաբերյալ Ադրբեջանի նկրտումներին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելառուսը, Ֆինլանդիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Թուրքիան: Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն համանախագահներն են։

Լավրովը հայտարարել է, որ միջնորդական լիազորությունները տրված են Մինսկի խմբի համանախագահներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային, այդ ձևաչափին հավատարմությունը հաստատել են աշխարհի երկրներն իրենց հայտարարություններով։

Նրա խոսքով՝ հաստատում են կարգավորման համար ոչ միայն բանակցությունների գործընթացի անփոփոխելությունը, այլև դրանց իրագործումը համանախագահների մասնակցությամբ մշակված սկզբունքների հիման վրա։ Ըստ Լավրովի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ողջունել են մոսկովյան համաձայնությունները, այժմ հերթը դրանք կյանքի կոչելն է, ինչով էլ զբաղվում են։

Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ կասկած չկա՝ շարունակելու են ակտիվ աշխատել Մինսկի խմբի ձևաչափով։

«Մեր դիրքորոշումը կա և մնում է մեկը՝ չկա այլընտրանք խաղաղ կարգավորմանը։ Եթե Ադրբեջանը ընտրել է ուժի կիրառման ճանապարհը, այդպիսի մեթոդը մերժվել է և կմերժվի շատ կտրուկ, մենք տրամադրված ենք աշխատելու ԵԱՀԿ Մինսկի նախագահների հետ»,- ասել է նա։

Ավելի վաղ համանախագահները հայտարարել էին, որ շարունակում են ակտիվ գործակցել կողմերի հետ` հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերի շուրջ համաձայնության գալու, սուբստանտիվ բանակցություններն ամփոփելու և համաձայնեցված սկզբունքների և ձևաչափի հիման վրա կարգավորման հասնելու շուրջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---