$3 մլն «Տաշիրից»՝ ՀՀ-ին ու Արցախին![]() 12 հոկտեմբերի 2020 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Տաշիր» բարեգործական հիմնադրամը լրացուցիչ $3 մլն Է հատկացրել մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացման համար՝ Հայաստանի և Արցախի կայուն զարգացումն ապահովելու համար: «Մենք համակողմանի աջակցություն ենք ցուցաբերել, ցուցաբերում ենք և շարունակելու ենք ցուցաբերել հայ ժողովրդին, հատկապես նման բարդ ժամանակներում։ Հավատում եմ, որ ի վերջո մենք կկարողանանք հայկական հողում ապահովել բոլոր պայմանները բարգավաճման և խաղաղության համար»,- ասել է Կարապետյանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |