19 փետրվարի 2009 - 12:43 AMT
Փետրվարի 20-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Վրաստանի ԱԳՆ ղեկավարը
Փետրվարի 20-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, այցի ընթացքում նախատեսված են Գրիգոլ Վաշաձեի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Գրիգոլ Վաշաձեն կայցելի նաեւ Մեծ Եղեռնի հուշահամալիր: