Թանկյանի հայրը զինծառայողների ու արցախցիների խնամքի համար նախատեսված բեռնատարներ է ուղարկել![]() 13 հոկտեմբերի 2020 - 19:55 AMT PanARMENIAN.Net - System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի հայրը բեռնատարներ է ուղարկել հիվանդանոցներ, որոնք նախատեսված են վիրավոր զինծառայողների ու Արցախի բնակիչների խնամքի համար։ Երաժիշտն Instagram-ում լուսանկարներ ու վիդեո է հրապարակել ու կից գրել. «Բոլորս էլ մեր ազգի համար անելիք ունենք։ Ես այնքան հպարտ եմ իմ հայրիկով, որ Երևանում խանութ է բացել ու բեռնատարներն ուղարկել հիվանդանոցներ՝ վիրավոր զինծառայողների ու Արցախի բնակիչների խնամքի համար։ Բեռնատարների հաջորդ խմբաքանակը լինելու է լոգասենյակով։ Նա կանգ չի առնում։ Եվ ոչ էլ մենք»,- գրել է նա։ Ավելի վաղ Թանկյանը $250,000 էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |