Պաշտպանության բանակը հակառակորդի զինուժի խոցման կադրեր է հրապարակել։
«ՊԲ հրետանու հերթական անվրեպ խոցումներն ու թշնամական զինուժի կորուստները»,- ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ հարավում ծանր ու համառ մարտեր են գնում։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։