Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է «Վարդանանցը»

PanARMENIAN.Net - Փետրվարի 19 Հայ Առաքելական Եկեղեցին նշում է «Վարդանանցը»` ի հիշատակ մեծ առաջնորդ Վարդան Մամիկոնյանի եւ նրա ռազմաշունչ ոգու, որը չերերաց թշնամու առաջ 451թ. մայիսի 8-ի Ավարայրի ճակատամարտում: Այդ տարեթվի կապակցությամբ Սբ.Զորավոր եկեղեցում պատարագ է անցկացվել Ավարայրի ճակատամարտի մասնակիցների պատվին, որից հետո ներկաները շարժվել են դեպի Վարդան Մամիկոնյանի հուշարձանը:



V դարում Հայաստանն իր ազգային անկախությունն էր պաշտպանում ինչպես Բյուզանդիայի «միահավատներից» (որի մի հատվածը Արեւմտյան Հայաստանն էր), այնպես էլ պարսիկներից, որոնք հսկում էին երկրի արեւելյան հատվածը: Ըստ ավանդության, ճակատամարտում 60 հազար հայեր դիմակայում էին 200 հազար պարսիկների: Հենց Վարդան Մամիկոնյանին են վերագրում «Մահ ոչ իմացեալ` մահ է, մահ իմացեալ` անմահություն» (Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն) խոսքերը:



«Վարդանանցը» նշվում է փետրվարի երկրորդ շաբաթին: Վարդանն ու նրա 1036 զինվորները դասված են ՀԱԵ սրբերի շարքը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---