Լեւոն Պաչաջյանը վարձակալության հիմունքով հանդես կգա «Ֆրեդրիկսթադ» ակումբի համար19 փետրվարի 2009 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի եւ շվեդական «Գաիս» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը կպաշտպանի նորվեգական «Ֆրեդրիկսթադի» գույները վարձակալության հիմունքով մինչեւ 2009թ. օգոստոսի 1-ը: «Ֆրեդրիկսթադի» ու «Գաիսի» գործարքը Պաչաջյանի տեղափոխման վերաբերյալ ներառում է նաեւ վարձակալության ժամկետի երկարացման իրավունք մինչեւ տարեվերջ: Այդ մասին ասվում է շվեդական ակումբի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ըստ նորվեգական ակումբի մարզիչի օգնական Յոահիմ Ջոնսոնի, նրանք շատ են հավանել Պաչաջյանին եւ կցանկանային տեսնել նրան թիմում: «Պաչաջյանը խաղացել է «Ֆրեդրիկսթադի» կազմում «Ռոսենբորգ» թիմի դեմ Լա Մանգում, որտեղ մենք հավաք էին անցկացնում: Նա մեղ դուր եկավ: Մենք հետեւում էինք Պաչաջյանի խաղին «Գաիսում»: Նա «Գաիսի» համար շատ մեծ աշխատանք է կատարել»,-նշել է Ջոնսոնը: «Ֆրեդրիկսթադի» ղեկավարությունը չի բացառում Պաչաջյանի հետ պայմանագիրը վերանայելու հնարավորությունը, կախված ՀՀ հավաքականի պաշտպանի խաղի որակից առաջիկա 5 ամիսներին նորվեգական ակումբի կազմում: Նշենք, որ Պաչաջյանի պայամանագիրը շվեդական ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2013թ. : ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |