«Արեւելյան գործընկերությունը» նոր հնարավորություններ կբացի ԵՄ երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացման համար

PanARMENIAN.Net - Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները շարունակում են զարգանալ թե բազմակողմ, թե անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպմանը: Զրուցակիցները քննարկեցին «Արեւելյան գործընկերության» առաջարկը ու հույս հայտնեցին, որ այդ ձեւաչափով համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի Եվրոպական կառույցների հետ եւ ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ Վարշավա եւ Պրահա Հայաստանի արտգործնախարարի կատարած այցերի արդյունքներին:



Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սեմնեբին անդրադարձան նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների վերաբերյալ, հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---