«Սորսիո» ՓԲԸ-ն կավելացնի արտերկրում իր ծրագրային արտադրանքի վաճառքը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշվել է 125 մլն դրամի չափով բյուջետային վարկ տրամադրել տնտեսվարող կազմակերպության` «Սորսիո» ՓԲԸ-ի սեփական կապիտալում ներդրում իրականացնելու նպատակով։ «Չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, նրանք կարողանում են գտնել իրենց տեղը եւ դիրքը շուկայում, ընկերության մրցունակությունը շատ բարձր է»,-ասել է Տիգրան Սարգսյանը։



ՓԲԸ-ի գործարար ծրագրի իրականացումը կնպաստի ավելի քան 200 նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպության հաճախորդների ավելացմանը մինչեւ 80 հազարի եւ միջազգային ճանաչման շրջանակների ընդլայնմանը, ինչպես նաեւ արտադրանքի 90 տոկոսի արտահանմանը։ Ընկերությունն իր ծրագրային արտադրանքը վաճառում է դրսում, Միացյալ Նահանգներում ստեղծելու է ներկայացուցչություն, երկրորդ տեղում են ԵՄ երկրները:



«Սորսիո» ՓԲԸ-ն զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայությունների տրամադրմամբ: Ընկերության հիմնական արտադրանքը ծրագրային ապահովումն է ու կառավարման համակարգերի մշակումը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---