Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ում կրակի դադարեցման պայմանի իրականացումը![]() 21 հոկտեմբերի 2020 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի նախագահի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը»,- նշեց նա։ Ավելի վաղ Լավրովը հույս էր հայտնել, որ ԼՂ-ում հրադադարի վերահսկման մեխանիզմը շուտով կհամաձայնեցվի։ Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ հանդիպմանը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մարդասիրական հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որը չէր պահպանվել՝ հակառակորդը րոպեներ անց խախտել էր այն: Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել էին մարդասիրական զինադադարի մասին, որը ևս ադրբեջանական կողմը խախտել էր։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |