ԱԳՆ. Մնացականյան-Բայրամով հանդիպում Մոսկվայում այս պահին օրակարգում չկա![]() 21 հոկտեմբերի 2020 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով Մոսկվայում է, ուր ժամանել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net ի հարցին՝ նախատեսված է արդյոք Մնացակայնան-Բայրամով հանդիպում Մոսկվայում, ասաց, որ այս պահին կայանալիք հանդիպումների մասին արդեն հայտարարվել է՝ նկատի ունենալով ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպումը։ Ավելի վաղ Նաղդալյանը հայտնել էր, որ Մնացականյանը Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։ Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ հանդիպմանը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մարդասիրական հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որը չէր պահպանվել՝ հակառակորդը րոպեներ անց խախտել էր այն: Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել էին մարդասիրական զինադադարի մասին, որը ևս ադրբեջանական կողմը խախտել էր։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |