Չեխիայի հայերն ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են արել և դիմել խորհրդարան![]() 21 հոկտեմբերի 2020 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի հայերն ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել խորհրդարան։ Այդ մասին տեղեկացրել է Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչ Հակոբ Ավետիսյանը, տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժինը։ «Կազմակերպեցինք օնլայն ստորագրահավաք, որը 3 օրում հավաքեց մոտ 3000 ստորագրություն։ Այնուհետև կազմակերպվեց ստորագրահավաք հենց թղթի վրա, որպեսզի ուղարկվի չեխական խորհրադարան, որպեսզի անցնի քննարկման և մենք հույս ունենանք, որ Չեխիան վերջապես իր ձայնը, իր խոսքը կհայտնի օբյեկտիվորեն այն մասին, թե ինչպիսի ագրեսիայի է ենթարկվում արցախյան բնակչությունը և տեղի հայ ժողովուրդը», – ասաց Ավետիսյանը։ Հայկական համայնքի ներկայացուցչի խոսքով՝ Չեխիայում դրական են արձագանքում իրենց նախաձեռնություններին և հիմնականում հակված են հավատալ հայերին։ Ըստ նրա՝ եղել են նաև չեխեր, որոնք գտնվել են Արցախում և այնտեղից ինֆորմացիա են տրամադրել իրավիճակի մասին։ Չեխիայի հայկական համայնքը տարբեր միջոցներով է բարձրաձայնում Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին՝ կազմակերպելով ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |