Խոսնակ․ Փաշինյան-Ալիև հանդիպում նշանակված չէ![]() 21 հոկտեմբերի 2020 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է ՌԴ մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ «հանդիպելու ցանկությունը»։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրեց, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպում, առավել ևս՝ դրա օր և վայր, նախատեսված չէ։ «Ողջունելու այդ հայտարարությունը թերևս հիմնված է զուտ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հարցազրույցներում հնչած պատասխանների հիման վրա։ Հարցազրույցում վարչապետը պատրաստակամություն է հայտնել և տեսականորեն չի բացառել, որ կարող է թե Մոսկվայում, թե այլ երկրում հանդիպում լինել, բայց այս պահին որևէ հիմք չկա խոսելու, որ կոնկրետ օր կամ կոնկրետ վայր կա հանդիպման համար»,- մասնավորապես, ասաց Գևորգյանը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ գործակալությանը հարցազրույցում պատրաստակամություն էր հայտնել մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ ունենալու և բանակցելու։ Նույն գործակալության հետ զրույցում անձամբ Մոսկվա գնալու և կարգավորման ճանապարհներ գտնելու պատրաստակամություն էր հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այնուամենայնիվ, նա բազմաթիվ նախապայմաններ էր նշել՝ բանակցությունների անցնելուց առաջ: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |