Լավրովը հրադադարի մասով անհետաձգելի հարցեր է քննարկել Մնացականյանի ու Բայրամովի հետ![]() 21 հոկտեմբերի 2020 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումներն ՀՀ ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Ռւոսաստանի ԱԳՆ-ն։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մնացականյան-Բայրամով հանդիպում Մոսկվայում այս պահին օրակարգում չկա։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են անհետաձգելի հարցեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և հակամարտության կայուն կարգավորման համար պայմաններ ստեղծելու հետ։ Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ հանդիպմանը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մարդասիրական հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որը չէր պահպանվել՝ հակառակորդը րոպեներ անց խախտել էր այն: Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել էին մարդասիրական զինադադարի մասին, որը ևս ադրբեջանական կողմը խախտել էր։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |