«Ջիհադ, Ջիհադ, Ջիհադ». Ադրբեջանցի ցուցարարները` Վաշինգտոնում

«Ջիհադ, Ջիհադ, Ջիհադ».  Ադրբեջանցի ցուցարարները` Վաշինգտոնում

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում ադրբեջանցիները ցույց են արել, որի ժամանակ ունեցել են «Գորշ գայլերի» նշաններ և բարձր վանկարկել են «ջիհադ»։ Տեսանյութը հրապարակվել է Instagram սոցիալական ցանցում։

Ադրբեջանցիներն ակցիան իրականացրել են սեպտեմբերի 27-ին Բաքվի սանձազերծած պատերազմի ֆոնին։

«Գորշ գայլերը» թուրքական ծայրահեղական ազգայնականների կազմակերպություն է, որի ակտիվիստները Թուրքիայի տարածքում և դրա սահմաններից դուրս բազմաթիվ քաղաքական դաժան սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։

Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա` թիրախավորելով նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրեր։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---